ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.06.2019 13:44
Բազումի ոստիկանների բացահայտումները
Հունիսի 15-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, Բազումի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու մոտից բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ մայիս ամսվա սկզբին, օգտվելով դարպասները բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել Թումանյան փողոցում գտնվող մի արվեստանոց և գողացել ալյումինե երեք թավա և մեկ կաթսա, որոնք վաճառել է գունավոր մետաղների ընդունման կետում:
Նա խոստովանել է նաև, որ նույն ընդունման կետ է հանձնել ալյումինե և պղնձե մալուխներ, որոնք նույն ամսին գողացել էր Լոռվա խճուղուն հարակից մի այգու տարածքից:
Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Նույն հունիսի 15-ին, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բազումի ոստիկանները բերման են ենթարկել Գուգարք գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, օգտվելով Տեյրան փողոցում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկում գտնվող բնակարանի մուտքի դուռը կողպված չլինելու հանգամանքից, մտել է տուն, սակայն հանդիպելով տանտիրուհուն` դիմել փախուստի:
Տանտիրուհուց ընդունվել է հաղորդում:
Հետագա միջոցառումներով բացահայտվել է ևս մեկ բնակարանային գողություն:
Անցած տարվա դեկտեմբերի 2-ին մի կնոջից ահազանգ էր ստացվել, որ իրենց բնակարանից գողություն է կատարվել: Օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, մտել էին բնակարան և ննջասենյակի պահարանի վրայից գողացել պայուսակ, որի մեջ եղել էր 15 հազար դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 15-ին բերման ենթարկված գուգարքցին խոստովանել է, որ նշված գողությունն էլ իր ձեռքի գործն է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: