ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2019 15:11
Բազումի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 26-ի ուշ երեկոյան 68-ամյա մի կին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը ցերեկը, անհայտ պայմաններում, իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 300 դոլար, 2.500 դրամ, բանկի քարտ և որդու անվամբ անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճառելով 146 հազար դրամի վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 29-ամյա մի կին: Նա կատարվածի վերաբերյալ տվել է ինքնախոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: