ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 16:50
Բազումի ոստիկանների բացահայտեցին տնակից կատարված գողությունը
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, հունիսի 3-ին, ժամը 16.30-ին, Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 27 և 32-ամյա 2 բնակչի: Նրանք հայտնել են, որ մայիսի 31-ի երեկոյան Վանաձորի Լոռվա խճուղու 4/Ա հասցեի բնակելի տնակի մուտքի դուռը հրել-բացելով, մտել են տնակ և գողացել 2 եռակցման սարք, էլեկտրական շարժիչ, 2 շիշ կոնյակ, 2 շիշ օղի, կենցաղային իրեր, որոնք իրացրել են Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում:
Ոստիկանները պարզել են տուժողի ինքնությունը և նրանից ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: