ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.10.2016 10:47
Հոկտեմբերի 24-ից կգործարկվի Բազումի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: