ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2018 13:33
Հայտնաբերվեց Բագրատաշենում

«Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, նոյեմբերի 20-ին, ժամը 18.55-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել 1976 թ. ծնված Ռուստամ Գ.-ն, որը հունիսի 7-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: