ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2017 10:15
Ավազակային հարձակում Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում. կասկածյալներից մեկը հայտնաբերվել է /ԼՐԱՑՎԱԾ/
Ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, 1995 թ. ծնված Հակոբ Գ.-ին, 1994 թ. ծնված Համլետ Գ.-ին և 1996 թ. ծնված Մարինե Ն.-ին:
Պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և 1998 թ. ծնված Արմեն Ն.-ն:
Հակոբ Գ.-ն ձերբակալված է:
Արմեն Ն.-ն հայտնաբերվել է:
Համլետ Գ.-ն և Մարինե Ն.-ն բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն: