ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.05.2017 12:00
Թունավորվել են շմոլ գազից
Մայիսի 9-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Մուշ 2 թաղամասի 38 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1953 թ. ծնված Գոհար Ս.-ն, 1973 թ. ծնված Լյուդմիլա Ս.-ն և 1998 թ. ծնված Գոհար Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, նշված բնակարանում՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Ելենա Ռ.-ն, 2002 թ. ծնված Արտուշ Ռ.-ն, 1976 թ. ծնված Աղավնի Ա.-ն և 1945 թ. ծնված Քնարիկ Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, հիշյալ անձինք, գտնվելով Ջանիբեկյան փողոցի թիվ 43 տանը, թունավորվել են շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: