ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2018 14:54
Ափնա գյուղի գազալցակայանում կատարված գողությունը բացահայտվեց
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Թամարա Մ.-ն և հայտնել, որ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ գտնվող գազալցակայանում թողել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 170.000 դրամ, ինչ որ մեկը վերցրել է, իսկ տեսանկարահանող սարքերը նկարահանել են:
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Թամարա Մ.-ի դրամապանակը նշված վայրից գողացել է 1980 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն, որը նոյեմբերի 12-ին, ժամը 13.05-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: