ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 16:34
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են գողություններ կատարած պատանուն
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 22.00-ից սեպտեմբերի 21-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում Փափազյան փողոցում գտնվող մթերային խանութից գողացել են 40.000 դրամ:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանում բնակվող 16-ամյա մի պատանի։ Նույն օրը, ժամը 12.50-ին, նա, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել քննչական բաժին:
Պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբեր ամսին ՀԱ Բ-2 թաղամասում գտնվող մի թոնրատնից ևս փող է գողացել: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը Շերամի փողոցում գտնվող սննդի առևտրի կետի պատուհանի փականը կոտրել և փող ու բջջային հեռախոս էր գողացել:
Գողության մասին նախկինում չէր հայտնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: