ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2018 15:36
Հայտնաբերվեց Արցախի Հանրապետությունում

Ոստիկանության Գորիսի բաժնի և ԱՀ Մարտակերտի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ԱՀ Գետավան գյուղի տարածքից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը 2018թ. մայիսի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-176 հոդվածի (կողոպուտին հանցակցությունը) 1-ին մասի մեղադրանքով: