ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.04.2019 13:39
Ոստիկանները բացահայտեցին Արտաշատում կատարված գողությունը
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 26-ին, ժամը 12.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Արմեն Ա.-ին (ազատվել է հարկադիր աշխատանքից համաներումով 01.11.2018թ.): Պարզվել է, որ Արմեն Ա.-ն և 1958 թ. ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Հրաչիկ Խ.-ն մարտի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայից անցնելով՝ մտել են Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցում գտնվող շինության տարածք և այնտեղից գողացել ցանկապատի համար նախատեսված 12 ցանց՝ պատճառելով մոտ 150.000-ից 200.000 դրամ նյութական վնաս:
Տուժողը հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով գտնել գողին:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչիկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: