ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2019 14:50
Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Հուլիսի 13-ին, ժամը 12-ին, մի ՍՊԸ տնօրեն բանավոր հաղորդում էր տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արտաշատի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող ՍՊԸ պահեստի տանիքի մետաղյա թիթեղը բացել, մտել են ներս և գողացել 26 արկղ թունաքիմիկատ՝ պատճառելով ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս:
Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված գողությունը կատարել են Արտաշատի բնակիչներ 16-ամյա մի պատանի և 26-ամյա երիտասարդ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ երկուսն էլ ինքանակամ բաժին են ներկայացել և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ մայիս-հուլիս ամիսներին, նույն պահեստում բեռնաթափման աշխատանքներ կատարելիս, տարբեր օրերի երիտասարդն ութ անգամ գողացել է թունաքիմիկատի 18 արկղ, հունիսի սկզբներին պահեստի տանիքի մետաղյա թիթեղը բացել ու գողացել է երկու արկղ, նույն պատանու հետ նախնական համաձայնության գալով՝ տարբեր օրերի գողացել են ևս 22 արկղ թունաքիմիկատ՝ ՍՊԸ-ին պատճառելով մոտ 770 հազար դրամի վնաս:
ՍՊԸ տնօրենը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ տեղյակ չի եղել գողությունների մասին:
Նախապատրաստվում են նյութեր: