ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2019 16:31
Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 20-ին, ժամը 10.20-ին, Շահումյան գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդու:
Պարզվել է, որ նա հունիսի 16-ին, օգտվելով Երևան-Երասխ ճանապարհի՝ Շահումյան գյուղի հատվածում գտնվող վագոն-տնակի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է վագոն-տնակի հատակի տախտակները՝ սեփականատիրոջը պատճառելով մոտ 100.000 դրամի վնաս:
Հանագամանքերը պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: