ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2019 19:57
Արձակուրդում գտնվող օպերլիազորը վնասազերծել է տղամարդուն, որը կնոջը և աներորդուն հրացանով սպանել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 11-ին՝ ժամը 15-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից շտապօգնության բրիգադ մեկնեց Առատաշեն գյուղ։ Երիտասարդական փողոցի 8-րդ տանը շտապօգնության խումբն արձանագրեց, որ հրազենային վիրավորում ստացած անձինք մահացել են, և ահազանգեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ և նրա 70-ամյա եղբոր ուղղությամբ: Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք է: Կրակոցներից հետո վիրավորներին օգնության են հասել հարևանները, որոնք էլ ահազանգել են 1-03։ Կատարվածի լուրը վայրկենապես տարածվել է ողջ գյուղով։ Երիտասարդական փողոցի 8-րդ տուն է շտապել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից մեկը, որն Առատաշենի բնակիչ է և գտնվում է արձակուրդում: Օպերլիազորը վնասազերծել է հրացանավորին, որին դեպքի վայր հասած օպերատիվ խումբը բերման է ենթարկել բաժին:
Հանցագործության գործիք հրազենն առգրավված է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Նշանակվել են փորձաքննություններ։
Տղամարդը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: