ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2014 16:52
Գիշերային բնակարանագողեր և արթնացած տանտիրուհիներ /ԼՐԱՑՎԱԾ/
Ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ գիշերը, ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հ.-ին, որը գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձել է ներս մտնել, սակայն տեսնելով իրեն` դիմել է փախուստի, որի ընթացքում գետին է գցել ձեռքին եղած բջջային հեռախոսը:
Հեռախոսն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 24-ին, ժամը 08.30-ին, Արեն Հ.-ն իր տնից բերման է ենթարկվել բաժին:
Արեն Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1966 թ. ծնված Անահիտ Կ.-ի տուն գող է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, հարևանը` 1959 թ. ծնված Համլետ Թ.-ն, գողություն կատարելու նպատակով իրենց տան պատուհանը հրելով` մտել է բնակարան, սակայն նկատելով իրեն` պատուհանից դիմել է փախուստի:
Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Համլետ Թ.-ն Անահիտ Կ.-ի բնակարանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ:
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 23-ին, ժամը 10.30-ին, Համլետ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Համլետ Թ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: