ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.07.2019 16:28
Ոստիկանների ու քննիչների համագործակցության արդյունքում
2018 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցներով բացելով Հրազդանում գտնվող մի կիսակառույց շինության երկրորդ հարկի պատշգամբի դուռը, գողացել էին տարբեր գործիքներ ու սարքեր:
Հրազդանի բաժնի, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է հուլիսի 10-ին մեկ այլ գողություն կատարելու համար բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: