Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


11.08.2012 01:47

Արդյունավետ աշխատանք՝ դրական արդյունք


Այսօրվա անչափահասի մարդկային որակներով է պայմանավորվելու հասարակության, պետության վաղվա օրը. այս կարեւորագույն խնդիրը մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում է։
Անչափահասներին հանցավոր ճանապարհից հետ պահելու, նրանց կողմից կատարվող հանցագործությունների կանխման, նրանց նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման, ընդհանրապես՝ անչափահասներին վերաբերող մի շարք հիմնահարցերի ուղղությամբ ոստիկանությունը լուրջ աշխատանքներ է տանում։ Մասնավորապես, 2012 թվականի առաջին կիսամյակում իրականացված բազմաբնույթ միջոցառումների արդյունքում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերը 68-ով նվազեցին։ 33-ով կրճատվեց նաեւ հանցագործություն կատարած անչափահասների թիվը։ Սա, ինչ խոսք, դրական ցուցանիշ է, ինչը վկայում է ոստիկանության աշխատանքի արդյունավետության մասին։
2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Ըստ նրա՝ կտրուկ կրճատվել են հատկապես գույքի հափշտակության դեպքերը, որը անչափահասների, այսպես ասած, նախասիրած հանցատեսակն է։ 2011 թվականի առաջին կիսամյակում անչափահասների կողմից գույքի հափշտակության 165 դեպք էր գրանցվել, այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 90 էր։ Իննով կրճատվել են նաեւ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու, յոթով՝ խուլիգանության, երեքով՝ թմրամիջոցի օգտագործման դեպքերը։
Առաջին կիսամյակի վիճակագրությունը նաեւ մտահոգվելու տեղիք է տալիս. աճել են անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը։ Հաշվետու ժամանակահատվածում բռնության է ենթարկվել 108 անչափահաս, բռնության 43 դեպքը սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ է։ 2012 թվականի առաջին կիսամյակում յոթով աճել են սառը զենք կրելու դեպքերը։ Այդ դեպքերի հայտնաբերումը միանշանակ ոստիկանության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների արդյունք է:
Ընդհանրապես, հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կտրուկ նվազումը վերջին շրջանում պարբերաբար իրականացվող միջոցառումների արդյունք է։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականներով, 2012 թվականի հունվարից մշտապես հանդիպումներ, այցելություններ, տարբեր միջոցառումներ են կազմակերպվում մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցներում, որոնց հիմնական նպատակը անչափահասների իրավագիտակցության բարձրացումն է, իրենց իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելը։
Հանդիպումների ընթացքում երեխաները նաեւ ծանոթանում էին ոստիկանության գործառույթներին, մասնավորապես՝ հերթապահ մասի, արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքին, հատուկ միջոցներին եւ այլն։
Պրոֆիլակտիկ նշանակության էին նաեւ ,Ոստիկանն իմ բարեկամն էե խորագրով միջոցառումները. միանշանակ կարելի է ասել՝ դրանք ծառայեցին իրենց նպատակին՝ երեխաները համոզվեցին՝ ոստիկանն իրենց իրավունքների պաշտպանն է, օրենքի, օրինականության երաշխավորը։ Դա հենց իրենք՝ երեխաներն էին խոստովանում։
Ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ էլ մեր պետության ու ժողովրդի կյանքում ազգային բանակի ու եկեղեցու դերի արժեւորմանն էին նվիրված։
Անչափահասների հանցագործությունների կանխարգելման բազմաբնույթ աշխատանքներում ոստիկանությունը, բարեբախտաբար, այսօր շահագրգիռ գործընկերներ ունի։ Մասնավորապես, առաջընթաց քայլ էր համայնքային վերականգնողական կենտրոնների ստեղծումը, որտեղ համագործակցված աշխատանք է տարվում իրավախախտ անչափահասների հետ։
Ոստիկանությունն իր գործն արել եւ անում է, բայց անչափահասներին առնչվող հիմնախնդրի լուծման ամենաիրատեսական ուղիները պետք է փնտրել ընտանիքներում. որովհետեւ անչափահասի հանցագործ դառնալու գործում ամենամեծ մեղքը ընտանիքինն է, նաեւ նրա ուղղվելու ամենամեծ գրավականն ընտանիքն է։ Ընտանիք-դպրոց-հասարակություն գործընկերությունն ունենալով՝ ոստիկանության ձեռքբերումներն առավել ակնառու կլինեն։ Ու հստակ կլինի բոլորիս հավատը վաղվա օրվա հանդեպ...