ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.08.2019 16:14
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Արարատի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու, ինչպես և բնակիչներին հանցավոր ոտնձգություններից զերծ պահելու նպատակով օրերս հերթականն զրույց-հանդիպուներն իրականացրին ոստիկանության Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները: Նրանք բնակիչների հետ խոսեցին իրավախախտման տարբեր դրսևորումների մասին, տվեցին խորհուրդներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ` հորդորելով դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն` գողությունը թարմ հետքերով բացահայտելու համար: Իրավապահներն առաջարկեցին տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ։ Ոստիկանները խոսեցին նաև անասնագողությունների նախականխման, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամովին հանձման, անտառային հրդեհների կանխարգելման, նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու մասին` ընդգծելով, որ նշված գործընթացներում բնակչության ներգրավվածությունն ուղղակի անհրաժեշտություն է: Հանդիպումների ընթացքում իրավապահները լսեցին և քննարկեցին նաև քաղաքացիների առաջարկությունները։