ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.09.2019 18:39
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը սեպտեմբերի 10-ին կհանդիպի Արարատի մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը:
Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես նաև դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 10.09.2019 թ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել մարզի բնակիչների ընդունելություն:
Ընդունելության համար Արարատի մարզի բնակիչները 10.09.2019 թ. ժամը 12:00-ից սկսած կարող են ներկայանալ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 122 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության վարչական շենք:
Ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել՝ զանգահարելով 011-57-45-43 հեռախոսահամարով: