ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.11.2013 13:44
Արարատի քաղաքապետի ընտրությունների ընթացքում ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանություն ստացված ահազանգերի վերաբերյալ /ԼՐԱՑՎԱԾ/
Նոյեմբերի 10-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Արարատի բաժնում` 18/07 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ահազանգ է ստացվել, որ իրեն է դիմել հանձնաժողովի նախագահը և հայտնել, որ 1973 թ. ծնված Վարուժան Ղուլյանը քվեաթերթիկ է նկարահանել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Ղուլյանը բացատրություն է տվել, որ օրենքով սահմանված կարգով ընտրատարածք մտնելուց և քվեաթերթիկ ստանալուց հետո մտել է ընտրախցիկ և կատարել իր ընտրությունը: Այնուհետև իր ցանկությամբ, որպես հուշ պահելու նպատակով, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսով նկարահանել է արդեն լրացված քվեաթերթիկը, ապա դրել է ծրարի մեջ: Երբ դուրս գալով ընտրախցից, ցանկացել է մոտենալ քվեատուփին, իրեն է մտոցել անծանոթ մի քաղաքացի, հարցրել, թե ինչու է նկարահանել, այնուհետև իր ձեռքից վերցնելով հեռախոսն ու քվեաթերթիկը պարունակող ծրարը` բացել է, քվեաթերթիկը ցուցադրել բոլոր ներկաներին և հայտարարելով, թե քվեաթերթիկն անվավեր է` պատռել է այն:
Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
***