ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.07.2019 11:52
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են մարտկոցների գողություններ
![Արաբկիրի ոստիկանները բացահայտել են մարտկոցների գողություններ Արաբկիրի ոստիկանները բացահայտել են մարտկոցների գողություններ](/resources/police/img/news/big/1564041206,5044.jpeg)
Արաբկիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, հուլիսի 24-ին պարզել են, որ Մազմանյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ հուլիսի 13-ի ցերեկը գողացել է Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոկայանատեղիում կայանված՝ «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաների մարտկոցները:
Տղամարդը ոստիկանությունում տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: