ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2019 15:00
Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
Հուլիսի 18-ին մայրաքաղաքի Մոսկովյան փողոցի մի շենքի բակում կայանված «Նիսանի» սրահից գողացել էին պայուսակը՝ դրամապանակով: Տարել էին 20 հազար դրամ, մեքենայի տեխնիկական անձնագիրը, տիրոջ անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և բանկային քարտեր, նաև բանկային քարտից փորձել էին դրամ կանխիկացնել:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արա Սարգսյան փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին, ժամը 05.35-ին, նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: