ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2019 17:01
Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին գրպանահատության դեպք
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգել մի կին և հայտնել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր:
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը արել է Բյուրեղավան քաղաքի 42-ամյա մի բնակիչ: Նա բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: