ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2014 11:53
Ատրճանակ` հողատարածքից
Հունիսի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի և Մասիսի բաժինների ծառայողները Ներքին Չարբախի Արարատյան փողոցի 157/Ա հողատարածքում գտնվող բազկաթոռի վրայից հայտնաբերել և առգրավել են առանց գործարանային համարի 5,6 մմ տրամաչափի ատրճանակ:
Հողատարածքի սեփականատեր, 1964 թ. ծնված Գագիկ Օ.-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանություն, հայտարարել է, որ ատրճանակը գտել է 15 օր առաջ` իր տարածքի դիմաց գտնվող ազատ հողամասերի միջից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: