ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.05.2013 16:13
Ատրճանակի գործարանային համարը և զենքի թույտվության վկայականում նշված համարները չէին համապատասխանում
Մայիսի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ազատության հրապարակում մի քաղաքացու գոտկատեղի աջ հատվածում` վերնաշապիկի տակ, նկատել են տարօրինակ իր և մոտենալով նրան՝ խնդրել են ներկայացնել այն, որը պարզվել է «RECK» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ է: Պարզվել է, սակայն, որ ատրճանակի գործարանային համարը և զենքի թույտվության վկայականում նշված համարները չէին համապատասխանում: 1985 թ. ծնված Գրիգոր Խ.-ն ներկայացվել է բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: