ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.10.2015 10:51
Ավտոմեքենայի ազդանշանային համակարգը միանալուց հետո դիմել են փախուստի
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ 1992 թ. ծնված Արթուր Մ.-ն իր ընկերներ Սերոժի և Էդգարի հետ 2014 թ. աշնանը քանդել-հանել են Առինջ գյուղում կայանված «ԲՄՎ»-ի առջևի անվադողը, որը Արթուր Մ.-ն տեղափոխել է իր ավտոմեքենայի սրահ` ցանկանալով գողանալ, սակայն ավտոմեքենայի ազդանշանային համակարգն անսպասելի միացել է և նրանք դիմել են փախուստի` իրենց ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում:
Արթուր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: