ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.02.2015 09:36
Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Միշա Ա.-ն, որը 2014 թ. մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):