ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2015 16:43
Բանկում զենքի սպառնալիքով ավազակային հարձակում կատարողին վնասազերծեցին
Մարտի 11-ին, ժամը 12.05–ին, Էջմիածին քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի պահպանություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վայրկյաններ առաջ ատրճանակով զինված մի քաղաքացի զենքի սպառնալիքով փորձել է բանկի աշխատակցուհիներից մեկից գումար հափշտակել:
Հաշված րոպեներ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբերն արդեն դեպքի վայրում էին:
Զինված քաղաքացին ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողի և բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով արդեն վնասազերծված էր:
Տեղում անմիջապես առգրավվեց արդեն իսկ ջարդված ատրճանակը, որն ընդամենը խաղալիք էր: Իսկ կասկածյալ` Էջմիածին քաղաքի բնակիչ, 1977 թվականին ծնված Աշոտ Հ.-ն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանեց մեղքը:
Աշոտ Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է: