ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.04.2019 14:44
Ավտոտնակից կատարված գողությունը բացահայտվեց
Փետրվարի 4-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում 33-ամյա տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ հունվարի 31-ից փետրվարի 4-ը, հետնամասի քարե պատը քանդելով, հանգուցյալ պապին պատկանող ավտոտնակից գողացել են էլեկտրական շաղափ, էլեկտրական հաստոցի հովացման պոմպ, 1 էլեկտրական երկկողմանի հղկող սարք, 1 հատ էլեկտրական շարժիչ, 50 մ 0.3 մմ տրամաչափի էլեկտրական հոսանքալար և 5 լ օղի:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումների շնորհիվ օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողությունը կատարելու կասկածանքով, ապրիլի 1-ին, ժամը 22.40-ին, Տ.Ճարտարապետի փողոցից ոստիկանության Մուշի բաժին բերման են ենթարկել 1997 թ. ծնված Դավիթ Ս.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և գողոնի մի մասը վաճառել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: