ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.03.2014 12:51
Ավտոմեքենան փախցրել էր, վթարի ենթարկել և դիմել փախուստի. հիմա նա ոստիկանությունում է
Մարտի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա են փախցրել, ապա շուկայի տարածքում վթարի ենթարկել և թողնելով մեքենան` դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1959 թ. ծնված Սամվել Ե.-ն, որը Արտաշատ քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն: