ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2019 17:21
Ավտոմեքենաներից գողություններ կատարած տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն
Ապրիլի 29-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 28-ի ժամը 17.00-ից մինչև ապրիլի 29-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացելով, շենքի բակում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը՝ պատճառելով 25.000 դրամի վնաս:
Հունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումներով Տոլստոյի փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նույն փողոցի 35-ամյա մի բնակիչ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նա նաև խոստովանել է, որ մայիսին գողացել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները, իսկ «Օպել»-ից՝ անիվների կափարիչները:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: