ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 17:38
Ավտոմեքենայի գազի բալոնի գողությունը բացահայտվեց
Մայիսի 29-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ մայիսի 28-ի ժամը 23.00-ից մինչև մայիսի 29-ի ժամը 07.45-ն ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելով՝ գողացել են բակում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: