ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2019 17:38
Ավտոմեքենայի սրահից գողացել էին գումար և գազի բալոնը. հանցագործությունը բացահայտված է
Հունիսի 23-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ հունիսի 22-ի, ժամը 23.00-ից մինչև հունիսի 23-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, Վիլնյուսի փողոցի 95 շենքի դիմաց կայանված, իր կողմից շահագործվող «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են գումար և գազի բալոնը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Սևան քաղաքի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 24-ին, ժամը 11.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: