ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.09.2018 12:48
Ավտոմեքենայից հափշտակել է պայուսակ և բռնվել ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից
Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ին և բաժին հրավիրել 1969 թ. ծնված Սոկրատ Հ.-ին, որը ժամը 21.50-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.40-ին, Գևորգ Կ.-ն, օգտվելով ապակին բաց լինելու հանգամանքից, Բագրատունյաց փողոցի թիվ 15 շենքի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից բացահայտ հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի, սակայն բռնվել է ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից:
Հափշտակվածն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: