ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2016 12:23
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել տան դարպասին: Վարորդը մահացել է
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1952 թ. ծնված Մայիս Ստեփանյանը:
Պարզվել է, որ վերջինիս վարած «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենան նույն օրը, ժամը 21.45-ին, Նորագավիթի 1-ին փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել թիվ 34 տան դարպասին:
Մ. Ստեփանյանը հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: