ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2019 11:55
Բացահայտվել է Գյումրիում կատարված ավազակային հարձակման դեպքը
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում Գյումրիի 70-ամյա մի բնակչուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 4.-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ մտել են բնակարան, ծեծի ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ, այնուհետև հյուրասենյակի մի պահարանից հափշտակել են 40.000 դրամ և ոսկյա մատանի, մյուսից՝ ոսկյա մատանի, իսկ ննջասենյակում դրված ձեռքի պայուսակից գողացել են 15.000 դրամ և դիմել փախուստի:
Քաղաքացուհին տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Նոյեմբերի 28-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացուհու նկատմամբ ավազակային հարձակումը կատարել են Գյումրի քաղաքի 28 և 26-ամյա երկու բնակիչ::
Վերջիններս ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: