ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2019 13:22
Ավազակային հարձակում ոսկերչական խանութում. ոստիկանները վնասազերծել են ավազակին
Փետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատեցին դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում: Դիմակավորն արդեն վնասել էր խանութի տիրոջ ձեռքը, չէր բացառվում` նույն կերպ վարվեր և ոստիկանների հետ, որոնցից մեկը կին էր: Սակայն իրավապահները գործեցին արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո պարեկայիններն ահազանգեցին ոստիկանության Արթիկի բաժին: Չուշացավ նաև օպերատիվ խումբը:
Հարձակում կատարած անձը բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզեցին նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյան:
Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ:
Համազասպ Մնացյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: