ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2012 12:32
Ավազակային հարձակում բենզալցակայանում
Դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ժամը 03.30-ին բենզինով լի տարայով մոտեցել է Ռուբինյանց փողոցում գտնվող բենզալցակայանին և 25 և 28 տարեկան աշխատակիցներից գումար պահանջել` սպառնալով, որ եթե չկատարեն իր պահանջը, մոտը եղած բենզինով կայրի նրանց:
Հանդիպելով աշխատակիցների մերժմանը՝ անծանոթը մոտը եղած տարայի բենզինը լցնելով լցակայանի աշխատասենյակի հատակին և նրանց վրա՝ այրել է:
Ժամը 05.45-ին աշխատակիցներն այրվածքներով տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով և 175 հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: