Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


06.11.2014 16:46

Լրագրողներին ներկայացվեց 2014 թ. 9 ամիսների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը

Լրագրողներին ներկայացվեց 2014 թ. 9 ամիսների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը

Նոյեմբերի 6-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թ. ինն ամիսներին մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:
Թրաֆիքինգի դեմ պայքարը, Տիգրան Պետրոսյանի խոսքերով, չի սահմանափակվում միայն հանցագործությունների բացահայտմամբ: Այն ընդգրկում է աշխատանքների ավելի լայն դաշտ՝ իրազեկման մակարդակի բարձրացում, օրենսդրական նախաձեռնություններ, ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում եւ այլն:
Թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ այսօր հիմնավոր աշխատանքներ են տարվում, լուրջ համագործակցություն կա պետական կառույցների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում թրաֆիքինգի դեպքերը հայտնաբերելու, հանցավոր անձանց բացահայտելու եւ, ընդհանրապես, երեւույթը կանխարգելելու ուղղությամբ ձեռքբերումներն ակնհայտ են:
2013 թ. եւ 2014 թ. ինն ամիսներին հարուցված 18 քրեական գործերով հանցագործության 22 դեպք է բացահայտվել, որոնցից 10-ը կատարվել են կազմակերպված հանցախմբերի կողմից: Հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել թրաֆիքինգի 28 զոհ, որոնցից 13-ը՝ անչափահաս:
Պոռնկության շահագործման փաստով հարուցված 12 քրեական գործերից չորսով շահագործումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, երկուսով՝ Թուրքիայում, վեցով՝ Հայաստանում:
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործում իրականացնելու համար մեղադրանք է առաջադրվել 17 անձի, միջազգային հետախուզման մեջ է գտնվում 16 անձ:
Միաժամանակ՝ հարակից հանցատեսակներից բացահայտվել են երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, երեխայի վաճառքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 62 դեպք:
Վերջին երկու տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 28 մարդ դատապարտվել է:
Տիգրան Պետրոսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: