ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.06.2016 09:53
Առևտրի կենտրոնում կատարված գողությունը բացահայտվեց
1965 թ. ծնված Ջեմմա Ղ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 1-ին, ժամը 16-ի սահմաններում, Առինջ գյուղում գտնվող առևտրի կենտրոնում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային պլաստիկ քարտեր, անձնագիրը և մոտ 90.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 6-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Հերմինե Զ.-ն, ով խոստովանել է կատարած գողությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: