ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.07.2019 14:03
Առևտրի կենտրոնում կատարված գողությունը բացահայտվել է

Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լուսինյանց փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 31-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մոտ 20 օր առաջ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի 2-րդ հարկի սրճարանից գողացել է «Միկրոմակս» տեսակի բջջային հեռախոս, ինչը վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: