Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2012 15:41
Աջակցություն գյուղական համայնքներին. չգրանցված զենքերը օրինականացնելու գործընթացը լինելու է շարունակական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հավաքված գյուղացիները եկել էին ստանալու իրենց՝ արդեն օրինական ձեւակերպված հրացանները: Մարդիկ կամավոր ոստիկանություն էին ներկայացրել իրենց տներում սերնդեսերունդ պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրացանները եւ այժմ դրանք հետ էին ստանում արդեն օրինական ձեւակերպումով:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը հանդիպման մասնակիցներին հիշեցրեց, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք գյուղական համայնքների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել էր, որ գյուղացու ունեցվածքը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու խնդիրը նաեւ հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է, եւ նա ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը:
Ոստիկանության պետը գյուղացիներին կոչ էր արել օրինականացնել չգրանցված զենքը, նշելով, որ ոստիկանությունն ամենայն աջակցություն կցուցաբերի այդ հարցում. տարբեր հանգամանքներում ձեռք բերված որսորդական հրացանները պետք է ըստ կարգի օրինականցվեն եւ ծառայեն գյուղացու ունեցվածքի պահպանմանը:
Ոստիկանության պետի տեղակալ Ս. Աֆյանը դիմելով իրավագիտակցություն ցուցաբերած գյուղացիներին՝ ասաց, որ գործընթացը շարունակական է լինելու: Պետք է ըմբռնումով մոտենալ ոստիկանության հորդորներին, թաքստոցներից հանել եւ օրինականացնել զենքը:
Ընդհանուր առմամբ, այդ օրը հանձնվեց օրինական ձեւակերպում ստացած 65 հրացան, կամավոր ներկայացված 8-ը որսորդական հրացանի օրինական ձեւակերպումն ընթացքի մեջ է: Ինչպես նշեց Սաշա Աֆյանը, տեղամասային տեսուչները բացատրական աշխատանքներ կտանեն զենքի հետ վարման կանոնների վերաբերյալ:
Ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումը կարեւորեցին նաեւ գյուղացիները, նշելով, որ հանրապետության նախագահի եւ ոստիկանության պետի կողմից գյուղացիներին աջակցելու նման քայլը շատ գովելի է ու հատկապես մոտեցող ձմռան շեմին՝ առաջնահերթ:
Հանդիպման ավարտին ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգեւատրված Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանին, Հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետ Տիգրան Ամիրյանին եւ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ավագ տեսուչ Պարույր Օհանյանին մեդալներ հանձնեց ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը: