ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.03.2017 09:29
Ավտոմեքենային ապօրինաբար տիրացել և խոշոր չափերի վնաս է պատճառել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական
 աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 10.15-ին, ՔՀԳՎ է ներկայացել 1995 թ. ծնված Գ. Վանեսյանը, որը մարտի 2-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը խոշոր չափերի վնաս է պատճառել):
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Գ. Վանեսյանը հանձնվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին:

 
   
		





















































