ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.11.2019 17:10
Ապօրինի ծառահատում Եղեգնուտ գյուղի հարակից անտառում

Նոյեմբերի 25-ին, ժամը 14.05-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սկզբնամասում ստուգել են Եղեգնուտ գյուղի 24-ամյա մի բնակչի «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան: Բեռնաթափքում հայտնաբերվել է մոտ 1.5 խմ փայտանյութ: Վարորդը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն ձեռք է բերել նոյեմբերի 24-ին Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ՝ հատելով ծառեր:
Կատարվում է քննություն: