ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.02.2018 11:20
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 2-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Էդուարդ Ս.-ն և կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 10, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 10 և խոշոր տրամաչափի 1 փամփուշտ ու հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ընկերոջը, որը ձեռք էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Փետրվարի 2-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 2-ին, ժամը 19.50-ին, Արարատի մարզային վարչություն է ներկայացել 1966 թ. ծնված Գնել Բ.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, և «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի 98 փամփուշտ ու հայտարարել, որ զենք-զինամթերքը պատկանել է 1990 թ. զոհված եղբորը, ով ձեռք էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 2-ին, ժամը 13.10-ին, 1991 թ. ծնված Արայիկ Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 4 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են իր հանգուցյալ պապիկին:
***
Փետրվարի 2-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1979 թ. ծնված Վահագն Հ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 16 տրամաչափի, կարճեցված փողով և խզակոթով, ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն կրակող 1 սարք, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 270 և 7.62 մմ տրամաչափի 10 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է իր հանգուցյալ հորը, ով դրանք ձեռք էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: