ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2013 12:48
Ապօրինի ծառահատում՝ Վահագնի գյուղին հարակից անտառից
Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան  Վահագնի գյուղից ապօրինի փայտանյութ է տեղափոխում: 
 Մեկնած օպերատիվ խումբը Փամբակ գյուղի վարչական տարածքից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով,   բերման է ենթարկել 1979 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին` «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1,.5 խմ փայտանյութով, ինչի  համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: 
Մկրտիչ Ս.-ն բացատրություն է տվել, որ  փայտանյութը սղոցով ապօրինի հատել է Վահագնի գյուղին հարակից անտառից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































