ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.08.2014 11:39
Ապօրինի ծառահատման վկայությունը` «ԶԻԼ»-ում
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Մեծ Մանթաշ գյուղից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մհեր Ս.-ին: Նրա վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 12 խմ փայտանյութ:
Պարզվել է, որ նա «Հայանտառ»-ի Եղեգնուտի անտառտնտեսությունից փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ծառահատման միջոցով, ինչի հետևանքով պետությանը պատճառել է զգալի չափի նյութական վնաս:
Նախապատրաստվում են նյութեր: