ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.08.2019 17:47
Ապրիլին կատարված գողությունը բացահայտվեց
Ապրիլի 5-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 4-ի ժամը 21.30-ից ապրիլի 5-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ երկաթե ճաղավանդակը կոտրելով և դուռը բացելով՝ Դուշանբեի փողոցում գտնվող խանութից գողացել են 15 բջջային հեռախոս և հեռախոսի պարագաներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի 23-ամյա մի բնակիչ: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով. վերջինս ձերբակալվել է:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: