ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.05.2013 11:52
Ապամոնտաժել և գողացել է
Ոստիկանության Մասիսի բաժնի  ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 16-ին, ժամը 10.30-ին, բերման են  ենթարկել 1960 թ. ծնված Նորիկ   Մ.-ին:
Պարզվել է, որ Նորիկ   Մ.-ն   ապրիլի 25-ին ապամոնտաժման եղանակով գողացել է Սիփանիկ գյուղի վերջնամասում տեղակայված, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Մասիսի տեղամասի հաշվեկշռում գտնվող, 500 մմ տրամագծի, 15 մ երկարությամբ երկաթյա խողովակը` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































