ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2019 17:28
Աշխատանքի հրավեր Գյումրիում՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման արդիականացված կենտրոնում
Հարգելի՛ քաղաքացիներ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տրանսպորտային միջոցների մաքսազերծման նոր կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակում տվյալ տարածքում շահագործման է հանձնվելու նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման արդիականացված կենտրոն։ Նշված կենտրոնում քաղաքացիական աշխատանքի անցնելու համար հրավիրվում են Շիրակի մարզի ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքների իմացություն, գերազանց տիրապետում են հայերեն լեզվին, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Ցանկացողներն իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն info@roadpolice.am Ճանապարհային ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 7-ը ներառյալ։
2019 թվականի սեպտեմբերի 7-ից հետո ստացված ռեզյումեները /CV/ չեն քննարկվելու։
Ճանապարհային ոստիկանություն